գլխավոր Իրադարձային Մեր հանդեպ իրականացվում է տեղեկատվական տեռոր. Նաիրի Հոխիկյան

Մեր հանդեպ իրականացվում է տեղեկատվական տեռոր. Նաիրի Հոխիկյան

Արևելեգատ, լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ասուլիսի ժամանակ շեշտեց , որ շատ կարևոր է իմանալ, որ ամեն ինչ հենց հայ հասարակությունից և Հայաստանի Հանրապետությունից է կախված, եթե ՀՀ իշխանությունը քաղաքական կամք դրսևորի: «Փորձ է արվել հասարակությանը շեղել: Մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ մեր կամքից անկախ է լինում, որ այնտեղ Ռուսաստանն ու Թուրքիան են որոշում և մեզնից ոչինիչ կախված չէ»,- ասաց նա:

«Մի օրինակ բերեմ Շուռնուխի վերաբերյալ: Երբ ես այնտեղ էի մի քանի օր առաջ, մեզ ներկայացնում էին, որ Շուռնուխի այդ հատվածում տեղակայված են ադրբեջանցիները ու խորհրդային տարիներին այդ տարածքը իրավական առումով պատկանել է Ադրբեջանին: Բոլոր խորհրդային քարտեզներիը, բոլոր փաստերն ապացուցում են, որ Շուռնուխի այդ միջպետական ճանապարհը Հայաստանի Սովետական Հանրապետության տարածքում է եղել մեկ կիլոմետր խորությամբ»,- ասաց Նաիրի Հոխիկյանը: