
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մահացավ» որպես քաղաքական գործիչ, հայտնում է РИА Новости-ն։
«Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտված է», – ասաց Ռոհանին կառավարության նիստում Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը ՝ «Աստծո շնորհ»:
Նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Թրամփը պարտվեց Ջո Բայդենին: Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: