գլխավոր Քաղաքականություն Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը

Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը

Մեղրիի տարածաշրջանում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների ժամանակ երեկ ականի պայթյունից վիրավորված հրշեջ– փրկարարներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել, մյուսի աջ ոտքի սրունքից առկա էր տրավմատիպ ամպուտացիա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը։

«Ոտքը կորցրած հրշեջ– փրկարարներին վիրահատել ենք, հիմա վիճակը կայուն է»,–ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից երեկ տեղեկացրին, որ ժամը 12:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել էին Մեղրու բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Կապանի հիվանդանոց: