գլխավոր Իրադարձային Տնտեսական ճգնաժամը բավականին խորն է. Արկադի Խաչատրյան

Տնտեսական ճգնաժամը բավականին խորն է. Արկադի Խաչատրյան

Ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով, դա պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ հետպատերազմյան իրաողություններով. «Սոցիալական բեռը պետության համար ավելացել է: Դա էր պատճառը, որ մենք կարծում ենք, որ 2021-ի բյուջեն պետք է վերանայվի, առհասարակ նոր նախագիծ պետք է ներկայացվի:

Մարտահրավերները շատ են, լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի, որը  կնախատեսի ինչպես ՀՀ պաշտպանության ռազմավարությունը, նաեւ տնտեսական, սոցիալական բաղադրիչները: Լուծումը տնտեսության արդիականացնումն է եւ որակական շեշտադրումները, որովհետեւ տեխնոլոգիական վերազինումը, կրթական  բարեփոխումներն այլընտրանք չունեն»,-ասաց նա:

«Ինչ վերաբերում է նրան, թե շտապ ինչ կարող ենք անել, ապա արդեն երկու ամիս անցել է, կառավարությունը պետք է շատ լուրջ կատարեր նոր անվտանգային ռազմավարության  մշակման համար, սակայն այդ ամենը  ածանցյալ է նաեւ անվտանգային խնդիրներից: Թիվ մեկ հարցը, որ մեր հասարակությանը հուզում է, գերիների վերադարձի հարցն է,  նաեւ բազմաթիվ ընտանիքներ սպասում են մեր նահատակված հերոսների աճյուններին:

Նաեւ առկա է քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցը, առանց քաղաքական կայուն միջավայրի հնարավոր չէ գլոբալ շատ խնդիրներ լուծել այս պահին»: