գլխավոր Հասարակություն Կառլսենը «Թագուհու գամբիթը» սերիալի մասին խոսելիս զվարճալի դեպք է հիշել իր կյանքից

Կառլսենը «Թագուհու գամբիթը» սերիալի մասին խոսելիս զվարճալի դեպք է հիշել իր կյանքից

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, թե որոնք են Netflix-ի «Թագուհու գամբիթը» սերիալի իր սիրելի դրվագները։

Նորվեգացի շախմատիստի համար սիրելի դրվագներից մեկը գլխավոր հերուսուհու՝ Էլիզաբեթ Հարմոնի խաղատախտակներ գնելու պահն է։ Կառլսենը այս համատեսքստում հիշել է, թե ինչպես է տարիներ առաջ նկատել, որ տանը շախմատի խաղատախտակ չունի։

«Ես չեմ հիշում այդպիսի դրվագ, երբ փոքր տարիքում շախմատի խաղատախտակ եմ գնում։ Շախմատի խաղատախտակ գնելու պատմություն, որը ես հիշում եմ, եղել է 2,5 տարի առաջ։ Ես պարզապես նկատեցի, որ տանը շախմատի խաղատախտակ չունեմ։ Այդ պահին ես իսկույն գնացի Օսլոյի իմ տնից 200 մետր հեռավորության վրա գտնվող բիլիարդի խանութ ու գնեցի շախմատի խաղատախտակ, որոնք նրանք ունեին։ Բնականաբար նրանք շատ զարմացած էին, որ ես դրա կարիքը ունեի»,-ասել է Կառլսենը։

ArmSport.am