գլխավոր Սպորտ Հայտնի է Շարապովայի ամուսնական մատանու արժեքը

Հայտնի է Շարապովայի ամուսնական մատանու արժեքը

Daily Mail-ը հայտնում է, որ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի ամուսնական մատանին արժե 400.000 ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ մարզիկը ամուսնանում է միլիոնատեր Ալեքսանդր Գլիքսի հետ: Նշվում է, որ զարդերը պատրաստված են վարդագույն ոսկուց:

Ավելի վաղ Շարապովան հայտարարել էր Գլիքսի հետ իր նշանադրության մասին: