գլխավոր Քաղաքականություն Մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել ԱԺ-ում․ Լուսինե Բադալյան

Մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել ԱԺ-ում․ Լուսինե Բադալյան

«Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ  գործակալ է։

«Եթե նախորդ իշխանությունը պատրաստվում էր իշխանություն զիջել՝ իմանալով, որ  թշնամական երկրի ագենտուրա կա այստեղ, այդ ի՞նչ խղճով եւ ի՞նչ հանգստությամբ կարողացավ իշխանությունը զիջել։ Փաստաթղթի իսկությունը պետք է ճշտել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը անկախ իր ճամբարից՝ կարող է թշնամու համար աշխատել։ Նույնիսկ, այն մարդը, ում նկատմամբ ես խիստ բացասական վերաբերմունք ունեմ, միեւնույն է՝ չեմ հավատում, որ կարող է գնալ այդ քայլին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անդրադառնալով իր կողմից մանդատը վայր դնելու ավելի վաղ ունեցած մտադրության մասին, Լուսինե Բադալյանն ասաց, որ այդ քայլին չի գնացել, որովհետեւ ինքը պարտավորություն ունի ուժերի ներածին չափով աշխատել, բացի այդ, եթե առաջիկայում սպասվում են արտահերթ ընտրություններ, ապա նրա կարծիքով՝ մեծ բան  բա չի փոխվի, եթե հիմա մանդատը դնի, բայց այդ ընթացքում կարող է օգտակար լինել իր գործունեությամբ։

«Այնուամենայնիվ, պետք է արդար եւ ազնիվ լինե եւ ասել՝ այո, մենք Փաշինյանի  շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում, հետեւաբար կեղծել ու պատմել, որ ես եւ իմ ընտրողները․․․․, իհարկե, բոլորս ունենք որոշակի չափով ընտրողներ, թերեւս ես բավարար չափով քվեներ ունեցել եմ, որպեսզի երբեմն ինձ թույլ տամ այդպես արտահայտվել, բայց  դա արդար ու ազնիվ չեմ համարում, որովհետեւ մեկ այլ հանգամանքում հնարավոր է էդպիսի իրավիճակ չստեղծվեր։ Մենք եկել ենք հետհեղափոխական  քաղաքական իրավիճակում, եւ հեղափոխության դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե ես, կամ մեկ այլ պատգամավոր»,- հավելել է նա։

NEWS.am