գլխավոր Քաղաքականություն Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է. Դավիթ Անանյան

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է. Դավիթ Անանյան

«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ որ զեկույց էր ներկայացնում. չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տասը անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին:

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»: