գլխավոր Իրադարձային Շուշին՝ 2022-ին թյուրքալեզու պետությունների մշակութային մայրաքաղաք

Շուշին՝ 2022-ին թյուրքալեզու պետությունների մշակութային մայրաքաղաք

Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Այս մասին հայտնում է minval.az լրատվականը:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում ասել է. «Մենք ամեն տարի հայտարարում ենք թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Առաջարկում ենք 2022 թվականին Շուշան (Շուշի) հռչակել մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ»:

Բաղդադ Ամրեևն ասել է, որ այս իրադարձությունները կարևորելու են Շուշիի մեծ մշակութային նշանակությունն ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: