գլխավոր Քաղաքականություն Իշխանությունը դաս չի քաղել պատերազմից. Անի Սամսոնյան

Իշխանությունը դաս չի քաղել պատերազմից. Անի Սամսոնյան

Պատերազմից հետո մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել այն մասին, որ անհետ կորած զինծառայողների ընտանիքները ունեցել են ֆինանսական լուրջ խնդիրներ, քանի որ չեն կարողացել օգտվել իրենց տան միակ կերակրողի աշխատավարձից: Որոշեցինք նախագիծ մշակել, որը սոցիալական երաշխիքներով կապահովի այն ընտանքիներին, որոնք կորցնում են տան միակ կերակրողին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։

Իսկ թե ինչու իմքայլականները դեմ քվերակեցին նախագծերին Անի Սամսոնյանն կարծում է՝ կամ նրանք չէին կարողացել ընկալել ինչի մասին է նախագիծը, կամ այդ նախագիծը իրենք չէին բերել, դրա համար էլ մերժեցին:

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարությանը՝ թե ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է, Անի Սամսոնյանն ասաց.

«Դա հայելային ինքնապաշտպանություն է, քանի որ ընդիմության հիմնական խնդիրն այսօր իշխանությունն է, որ ասում է՝ հեռացեք, թող գան մարդիկ, ովքեր կկարողանան կառավարել, հիմա տիկին Դավոյանը որոշել է դա հայելային արտացոլմամբ պրոյեկտել մեզ վրա: Այս մարդիկ որևէ դաս չեն քաղել պատերազմից, շարունակում են իրենց մեծամիտ կեցվածքը, ինչը այս պետության համար վտանգավոր է»:

Մեզ հետ զրույցում Անի Սամսոնյանը հաստատեց, որ իրենց օրակարգը չի փոխվել և շարունակում է մնալ Փաշինյանի հրաժարականը.

«Մենք ասում ենք, որ չի կարելի անցկացնել հապճեպ ընտրություններ, հիմա մենք պատրասվում ենք ոչ թե նրան, թե ընտրությունները երբ կլինի, այլ՝ ինչպես կլինի»,-ասաց Անի Սամսոնյանը: