գլխավոր Իրադարձային Հայաստանի համար շահավետ կլինի Ռուսաստան – Հաայաստան – Իրան դաշինքը. Վարդան Ոսկանյան

Հայաստանի համար շահավետ կլինի Ռուսաստան – Հաայաստան – Իրան դաշինքը. Վարդան Ոսկանյան

Խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի սերտ համագործակցության ու նույնականացման մասին, և պատասխանելով լրագրողի` հայ-իրանական համագործակցության հնարավոր լինելու մասին հարցին, Ոսկանյանը նշեց.

«Կարծում եմ ռազմական համագործակցություն հնարավոր է, բայց լայն իմաստով Հայաստանի համար ավելի շահավետ կլինի մեր շահերն ապահովել եռակողմ ձևաչափով` Ռուսաստան – Հաայաստան – Իրան դաշինքի միջոցով: Անշուշտ, Հայաստանն իր չափերի առումով, ազգաբնակչության թվաքանակի և հնարավորությունների առումով համեմատելի չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ:

Ցավոք, օբյեկտայնության նվազման ու ապաշնորհ քաղաաքականության պայմաններում, Հայաստանն էլ ավելի է կորցրել իր հնարավորությունները դառնալու նման մի հարթակ, բայց կարծում եմ, որ այդ հնարավորությունները պահպանվում են, թեկուզ նվազագույն մակարդակով: Համապատասխան աշխատանքների տարման արդյունքում մենք կարող ենք դառնալ այդ հարթակը, որպեսզի Իրանն ու Ռուսաստանը դաշնակցեն Հայաստանի հետ եռակողմ ձևաչափով: Դա պետք է վերաբերվի թե՛ ռազմական ոլորտին, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ դիվանագիտական»: