գլխավոր Իրադարձային Մեղրիով անցնող ճանապարհը կենսական նշանակություն ունի Իրանի համար. Վարդան Ոսկանյան

Մեղրիով անցնող ճանապարհը կենսական նշանակություն ունի Իրանի համար. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին ասուլիսի ընթացքում նշեց, որ իրանցիների համար Մեղրիի սահմանով անցնող ճանապարհահատվածը ունի կենսական նշանակություն: Ուստի հենց այդ համատեքստում է, որ պետք է կառուցվեն հայ-իրանական հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Դրա վերաբերյալ արդեն իսկ կան ազդակներ Իրանից:

«Իրանից կա ազդակ մասնավորապես Մեղրիի տարածաշրջանի տնտեսական զարգացման համատեքստում: Ունենք նաև քաղաքական վերլուծություններ այն անձանց կողմից, որոնք խորհրդատվություն են տրամադրում Իրանին»,- նշեց Ոսկանյանը: