գլխավոր Գլխավոր Որտեղ դիպավ զինվորի ոտքը, հետո դժվար է լինելու ասել՝ հետ քաշվիր

Որտեղ դիպավ զինվորի ոտքը, հետո դժվար է լինելու ասել՝ հետ քաշվիր

Սահմանազատման աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա, նոյեմբերի 9-ի փաստաթղթում պայմանավորվածություն կար, որ բոլորը պետք է մնան այն տեղերում, որտեղ կանգնած են։ Սակայն հիմա տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ․

«Այն հատվածում, որտեղ դիպավ զինվորի ոտքը, կապ չունի՝ մեր, թե թշնամու, հետո, դելիմիտացիայի ընթացքում, շատ դժվար է լինելու նրան ասել, որ պետք է հետ քաշվի»,-ասել է Օհանյանը։