գլխավոր Իրադարձային Ադրբեջանցի օկուպանտները նույնիսկ հայուհիների հագուստ են կրում. Infoteka24.ru

Ադրբեջանցի օկուպանտները նույնիսկ հայուհիների հագուստ են կրում. Infoteka24.ru

Infoteka24.ru-ն հայտնում է. «Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրավեց հայկական քաղաքներն ու գյուղերը, այլև տիրացել տեղի բնակիչների ունեցվածքին՝ ներառյալ սնունդն ու հագուստը: Ֆեյսբուքյան օգտատեր, նկարիչ և բլոգեր Կարին Ամիրը, ով դարձել է փախստական, պարզել է, որ թշնամին հաստատվել է Հադրուդի շրջանի Տումի գյուղում գտնվող իրենց տանը՝ այն դարձնելով շտաբ, իսկ զավթիչներից մեկի հագին նույնիսկ ճանաչել իր մայրիկի վերնահագուստը:

«Քույրս գրել է, որ լուսանկարում երկրորդի հագին մայրիկիս ուսանողական սվիտերն է, ես նույնպես ժամանակին այն կրել եմ հետաքրքրությունից ելնելով: Ուզում եմ լաց լինել, բայց ծիծաղում եմ: Լավ է, որ այն կարմիր խալաթը չեն հագել», – գրել է Կարին Ամիրը:

Հայերի դեմ դուրս եկած ադրբեջանցի զինվորականները, փաստորեն, լքված և առանց մատակարարման են մնացել գրավված շրջաններում: Արդյո՞ք նրանց կյանքն Ադրբեջանում իսկապես այնքան ծանր էր, որ նախընտրելի էր ուրիշի կանանց հագուստով քայլելը և ուրիշի պաշարներն ուտելը: