գլխավոր Քաղաքականություն ՀՅԴ Արցախի կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը. Իշխան...

ՀՅԴ Արցախի կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը. Իշխան Սաղաթելյան

Արցախ կատարած այցի շրջանակներում ընկեր Հակոբ Մաթիլյանի հետ այսօր հանդիպել ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և ԿԿ անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ Արցախի  կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը, արցախահայության առջև ծառացած առաջնային խնդիրներն ու մարտահրավերները։

Քննարկվել է համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները։

Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծել ենք համահայկական ներուժի Արցախում կենտրոնացման կարևորությունը»,- գրել է նա: