գլխավոր Գլխավոր Հայ գերիների թիվն ավելին է, քան 62-ը. Սերգեյ Լավրով

Հայ գերիների թիվն ավելին է, քան 62-ը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը շատ ավելին է, քան 62 մարդը։

Լավրովը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները ուշացրել են գերիների ցանկի տրամադրումը, այդ պատճառով իրենք փոխանակման առաջին փուլում չեն կարողացել համապատասխան աշխատանք իրականացնել։

ՌԴ ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմը ջանքեր է գործադրում «բոլորը բոլորի դիմաց» սկբունքով գերիների փոխանակում կազմակերպելու համար, բայց ամբողջ խնդիրն այն է՝ հայկական կողմը Բաքվին հանձնելու ենթակա գերի ունի՞։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին տասը գերու վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունը գաղտնի Բաքվին հանձնեց ադրբեջանցի երկու դիվերսանտ մարդասպաններին, որոնք 2004թ.-ից պահվում էին Շուշիի բերդում։ Եվ երբ մարդիկ բարձրաձայնում էին, որ դա մեծագույն սխալ է՝ իշխանական ֆեյքերն ու քարոզիչները մեղադրում էին, թե «չեն ցանկանում գերիների վերադարձ», մինչդեռ առաջին փուլում այդ մարդասպաններին Ադրբեջանին հանձնելով՝ հայկական կողմը կորցրեց բանակցելու ու նոր թվով գերիներ վերադարձնելու հնարավարությունը, ինչի մասին այսօր խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարարը՝ ակնարկելով, որ հայկական կողմում ադրբեջանին վերադարձնելու ենթակա մարդիկ չկան, ինչը թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքերը։