գլխավոր Իրադարձային Միրզոյանի հետ աշխատելու փորձ ունեմ, ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելն ամեն...

Միրզոյանի հետ աշխատելու փորձ ունեմ, ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելն ամեն ինչ պարզ էր. Ալեն Սիմոնյան

168.am-ը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ուշագրավ հայտարարությանը, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2007 թվականից աշխատել է՝ որպես Թուրքիայի գործակալ:

Ալեն Սիմոնյանը թեմայի առնչությամբ բավարար է համարում ԱԱԾ-ի և Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ հարցը քննարկվի խորհրդարանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինչի՞ համար քննարկենք, հիմա ով ինչ ասի, պետք է վազելով գանք խորհրդարան՝ քննարկենք, թե որ օգտատերն ինչ ասե՞ց: Ես Արարատ Միրզոյանի հետ աշխատելու փորձ ունեմ, ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելն ամեն ինչ պարզ էր, և վստահ եմ, որ մարտավարական առումով այն մարդիկ, որոնք փորձում են շահարկել, վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին՝ մարդկանց ճիշտ, սխալ, կիսաճիշտ ինֆորմացիայով գժվացրեցին, բերեցին նրան, որ դժվար է հայտարարել մի բան ու մարդկանց ստիպել, որպեսզի դրան հավատան»»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում`