
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրայեսուսը խոսել է պատվաստանյութերի հարուստ և աղքատ երկրներում հնարավոր անհավասար բաշխման պատճառով աշխարհում «աղետալի բարոյական ձախողման» սպառնալիքի մասին:
«Ամենաաղքատ երկրները կվճարեն կյանքի ու ապրուստի պայմանների գնով: Ավելի քան 39 միլիոն պատվաստանյութ բաժանվել է առնվազն 49 ավելի բարձր եկամուտ ունեցող երկրներում: Եվ միայն 25 պատվաստանյութ է հասել ամենացածր եկամուտ ունեցող երկրներին: Ոչ թե 25 միլիոն, ոչ թե քսանհինգ հազար, այլ ընդամենը քսանհինգ », – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
Այնուամենայնիվ, այս պահին, նրա կարծիքով, երկրները պետք է սկսեն աշխատել «մեծ ընտանիքի պես» և առաջնությունը տալ նրանց, ովքեր առավելագույն ռիսկի են ենթարկվում՝ անկախ իրենց բնակության վայրից: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 93 միլիոնը: Այս ամբողջ ընթացքում մահացել է ավելի քան երկու միլիոն մարդ:
ԱՀԿ նախագաը նաև համոզմունք է հայտնել, որ ի վերջո բոլորի համար պատվաստանյութերը բավարար կլինեն։