գլխավոր Գլխավոր «Իմքայլականները» խուսափում են Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին հարցին պատասխանելուց. Mediaport

«Իմքայլականները» խուսափում են Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին հարցին պատասխանելուց. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. ««Իմքայլականները» խուսափում են Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու հարցին պատասխանելուց, իսկ Ալեն Սիմոնյանը փորձեց շրջանցել թեման՝ հայտարարարելով, թե «ամեն բանի հետևից չպետք է ընկնեն։ Գործ կա անելու, հիմա մարդիկ ուզում են տեսնել կոնկրետ գործողություններ»։

Արձանագրենք, որ Արարատ Միրզոյանը մինչ օրս չի հերքել է, որ ԱԱԾ գործակալ դառնալու մասին հրապարակված գրության հեղինակը ինքն է։ Չկա նաև տեղեկություն, որ նա դիմել է ձեռագրաբանական փորձաքննության՝ ապացուցելու, որ ինքը ագենտ չէ։

Դատելով Ալեն Սիմոնյանի զգուշավոր խոսքից՝ «իմքայլականներն» առաջարկում են համակերպվել ու մոռանալ, որ ԱԺ-ում իրենց ղեկավարը Թուրքիայի լրտես է, որը հետագայում դարձել է Հայաստանի ԱԱԾ կրկնագործակալ»։