գլխավոր Հասարակություն Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հորդորում Է հեռնալ երկրից

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հորդորում Է հեռնալ երկրից

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը նախազգուշացրել Է ահաբեկչական գործողությունների թվի աճի հավանականության մասին եւ Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հորդորել Է անհապաղ հեռանալ երկրից: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Խամա Պրես գործակալությունը:

«Դեսպանությունն ամերիկացի քաղաքացիներին հիշեցնում Է Աֆղանստան այցելելու վտանգի մասին՝ հանցավորության, ահաբեկչության բարձր մակարդակի պատճառով, իսկ արդեն երկրում գտնվողներին առաջարկում Է մտածել մեկնելու մասին»,- մեջբերում Է անում գործակալությունը դիվանագիտական ներկայացուցչության մամուլի տեղեկագրից: Գործակալության տվյալներով՝վերջին շաբաթներին ամբողջ Աֆղանստանում հաճախացել են ահաբեկչական հարձակումները, մարդկանց առեւանգումները եւ այլ ծանր քրեական հանցագործություններ:

«Առանձնահատուկ սպառնալիքի են ենթարկվում հյուրանոցները, բնակելի համալիրները, միջազգային կազմակերպությունները, դեսպանատները եւ այլ վայրեր, որտեղ հաճախ են այցելում օտարերկրացիներ, այդ թվում ամերիկացիներ,- հայրենակիցներին Է դիմում դեսպանությունը:- Եթե դուք որոշել եք մնալ Աֆղանստանում, հանգամանորեն մշակեք ձեր բոլոր տեղաշարժերը եւ դրանք կատարեք սոսկ հույժ անհրաժեշտության դեպքում»: Հունվարի 15-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Աֆղանստանում ամերիկյան զորակազմի կրճատման մասին մինչեւ 2,5 հազար, իսկ մինչեւ այս տարվա մայիսը Վաշինգտոնը պլանավորում Է դուրս բերել նաեւ մնացած զինծառայողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: