գլխավոր Քաղաքականություն Լավրովը անդրադարձել է Արցախի պատերազմի ընթացքում գերիների և ընդհանուր իրադրության հետ կապված...

Լավրովը անդրադարձել է Արցախի պատերազմի ընթացքում գերիների և ընդհանուր իրադրության հետ կապված հարցերին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում գերիների եւ ընդհանուր իրադրության հետ կապված հարցերին։ Ըստ Սերգեյ Լավրովի՝

• Ռուսաստանի զինվորականները Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց գործընկերների հետ համեմատում են ռազմագերիների անվանական ցուցակները։ Հայկական կողմից ցուցակները միանգամից եւ ամբողջական չի տրամադրվել։ «Գերիների հետ կապված հարցերում հայերի մոտ մեծ խնդիրներ են եղել։ Պետք էր կազմել գերիների հստակ ցանկը։ Ադրբեջանը իր ցանկը ներկայացրել է եւ դրանք մեծ թիվ չեն պարունակել։ Փոխանակումը եղել է, նրանք վերադարձվել են։

• Ռուսաստանը փորձում է հասնել այն բանին, որ Հարդութում գերի ընկած հայկական զինվորականները վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

• Ռուսաստանը նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում, որ կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում

• Ղարաբաղի կարգավիճակի հարցը գիտակցաբար չի հիշատակված նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության մեջ

• Երբեք չի առաջացել հարց՝ Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի հետ ունեցած կապից։

• Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները որեւէ գաղտնի հավելված չունեն

• Նոյեմբերի իննի եռակողմ hայտարարությունը իրականացվում է բավական մեծ արդյունավետությամբ։

Hraparak.am