
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ին տեղեկացրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատելու առաջարկը։
Նախագահականից նաև նշեցին, որ մեկ այլ միջնորդությամբ առաջարկվում է Անահիտ Ավանեսյանին նշանակել Առողջապահության նախարար։