գլխավոր Գլխավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրը հաստատվեց

Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրը հաստատվեց

ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էր, որ տեղյակ չէ այդ մասին և որ Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր աշխատանքը։