
Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները:Այդ մասին տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»,- նշված է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:
