գլխավոր Իրադարձային Ես ԱԺ-ում եմ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում․ Աննա Գրիգորյան

Ես ԱԺ-ում եմ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում․ Աննա Գրիգորյան

Խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ որոշումս կայացնելուց առաջ քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ ու կար ընդհանուր ըմբռնում։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին։

«Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունն ընտրություններում հավաքած ձայների մասով կարևոր են եղել, չեմ կարող ժխտել, բայց պետք է փաստեմ, որ զգալի ձայների քանակությունը տրվել է ինձ՝ որպես անհատի»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի բարձաձայնած այն հարցին, թե խմբակցությունից դուրս եկած պատգամավորները պետք է բացատրեն՝ ում և ինչ մանդատով են խորհրդարանում, Աննա Գրիգորյանը նշեց, որ ինքն ԱԺ-ում է սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում։