գլխավոր Իրադարձային Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է․ Արփի Դավոյան

Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է․ Արփի Դավոյան

Մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է: ԱԺ-ում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ 

«Այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են, այս և այլ ամբիոններից շահարկում հետպատերազմյան իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը։ Ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Սյունիքի անվտանգության հարցը պետք չի շահարկել, որովհետև Սյունիքը ՀՀ ողնաշարն է և դրա մասին բազմիցս խոսվել է։ Երբ դուք գնում եք այնտեղ, զրուցում ու գալիս եք՝ գույները խտացնելով պատմում, պետք չէ նման շահարկումներ անել։ Մենք ունենք Սյունիքից պատգամավորներ, որոնք այնտեղ են լինում»,-ասաց Արփի Դավոյանը։

Պատգամավորին տեղից ընդհատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին, որին ի պատասխան Արփի Դավոյանն ասաց․ «Ցանկացած հարցի վերաբերյալ խոսեք ազնիվ և եղեք ազնիվ։ Դուք տիկին Իսայան, երբ ասում էիք, որ պետք է խաղաղության պատրաստվելով զինվել և ուժեղանալ, այո՛, պետք է ուժեղանալ ու զինվել, բայց պետք չէ զինվել թանկարժեք մեքենաներով, տարբեր տեսակի հարստություններ կուտակել, այլ պետք է ուժեղանալ, հզոր պետություն ունենալ»,-ասաց Արփի Դավոյանը։