
Համալսարաններ ընդունվելու միասնական քննության արդյունքները անվավեր են դարձել այն դիմորդի համար, ով չնայած նախազգուշացումներին չէր ցանկանում քիթը ծածկել դիմակով:
Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները: Ըստ Kyodo-ի, այս տարի միասնական քննություն է հանձնել ավելի քան կես միլիոն մարդ:
Նշվում է, որ Տոկիոյում քննության ընթացքում տեսուչը յոթ անգամ խնդրել է դիմումատուին չխախտել հակահամաճարակային կանոնները, որոնք պահանջում են քթի ու բերանը դիմակով ծածկել ամբողջ քննության ընթացքում: Ինչպես նշել է NHK-ն, այն դիմորդները, ովքեր առողջական պատճառներով չեն կարող դիմակ կրել, պետք է նախապես զգուշացնեն քննությունների կազմակերպիչներին և թեստեր հանձնեն մեկ այլ սենյակում:
Երիտասարդը, ում քննության արդյունքները չեն ընթերցվել, չի նախազգուշացրել քիթը չփակելու պատճառների մասին: