
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը «Ռոսիյսկայա գազետա» -ին տված հարցազրույցում պատմել է, թե քանի օր է COVID-19 հիվանդը վարակակիր հանդիսանում:
Մասնագետը բացատրել է, որ խոսքը կենդանի վիրուսը տարածողների մասին է:
«Նախնական ուսումնասիրությունների համաձայն ՝ հիվանդների մեծ մասը վարակակիր է ախտանիշներից 8-9 օր հետո», – ասել է Վույնովիչը:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծանր հիվանդների մոտ այս շրջանը կարող է ավելի երկար լինել: