գլխավոր Իրադարձային Նավալնին բերման ենթարկվեց Մոսկվայի օդանավակայանից

Նավալնին բերման ենթարկվեց Մոսկվայի օդանավակայանից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը քիչ առաջ վերադարձավ Մոսկվա, բերման է ենթարկվել Շերեմետևո օդանավակայանից։ Այս տեղեկությունը հաստատել է Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը։

«2020-ի դեկտեմբերի 29-ից նա հետախուզվում էր պայմանական ազատազրկման ժամկետները բազմաթիվ անգամներ խախտելու համար։ Խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը։ Մինչև դատարանի որոշումը նա կկալանավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ։