
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որի սրահում էր գտնվում Ալեքսանդր Նավալնին, վայրէջք է կատարել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով FlightRadar-ի տվյալներին։
Բեռլինից օդ բարձրացած ինքնաթիռը իջել է Շերեմետևո օդանավակայանում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում, ինչից հետո, Տոմսկից մեկնելիս՝ ճանապարհին ինքնաթիռի մեջ վատ էր զգացել։ Ավելի ուշ բուժման նպատակով նրան տեղափոխել էին Գերմանիա։