գլխավոր Քաղաքականություն Փախստականները Բայդենի վարչակազմից պահանջում է «կատարել իր պարտավորությունները»

Փախստականները Բայդենի վարչակազմից պահանջում է «կատարել իր պարտավորությունները»

Հոնդուրասից ԱՄՆ-ի սահման շարժվող փախստականների խումբը Բայդենի երդմնակալությունից օրեր առաջ նոր վարչակազմին կոչ է անում կատարել իրենց նկատմամբ «պարտավորությունները», հաղորդում է Fox News-ը։

Նշվում է, որ ավելի քան 1000 հոնդուրասցի փախստականներ Գվատեմալա են ժամանել առանց ցուցակագրվելու։

Ըստ հաղորդման՝ փախստականներն ակնկալում են ԱՄՆ սահմանի մոտ ջերմ ընդունելության արժանանալ, իսկ միգրանտների իրավունքների պաշտպանության Pueblo Sin Fronteras խմբի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ խումբն ակնկալում է՝ Բայդենի վարչակազմը նրանց ժամանումից առաջ միջոցներ կձեռնարկի:

«Հուսով ենք՝ Միացյալ Նահանգների նոր կառավարությունը փախստականներին և ապաստան փնտրող անձանց օգնելու հարցում հաստատակամություն ցուցաբերի։ Մենք կոչ ենք անում, որպեսզի Բայդենի կառավարությունը կատարի իր պարտավորությունները»,- ասված է խմբի հայտարարության մեջ։

Բայդենը բազմիցս հակադարձել է սահմանային անվտանգության և ներգաղթի ոլորտում Թրամփի վարած քաղաքականությանը:

Նա խոստացել է քաղաքացիության շնորհել ԱՄՆ-ում անօրինական կերպով հայտնված մարդկանց և այդ ոլորտում իրականացնել մի շարք այլ բարեփոխումներ։