
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը և մեր բոլորիս ապագան:
Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ»,֊գրել է Հակոբյանը։