գլխավոր Իրադարձային Ներեցեք, իսկ ո՞ւմ եմ դավաճանել․ Սոֆյա Հովսեփյան

Ներեցեք, իսկ ո՞ւմ եմ դավաճանել․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել:
Աջ ու ձախ էս բառը գրում են իմ նյութերի տակ ու ուզում եմ հարց տալ․

«Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել ՝ խղճի՞ս , մտքի՞ս , զինվորի՞ն , զինվորի ընտանիքի՞ն , քաղաքացու՞ն , սփյուռքի հայրենակցի՞ն ,  ընտանիքի՞ս, արժեքների՞ս, առաքելությա՞նս, թե՞ իմ սկզբունքներին , տվածս խոստմա՞նը: 
Էս շարքը երկար գրելու է , բայց կսահմանափակվեմ այսքանով : 

Խղճիդ հետ զրույց արա
Ամեն օր քնելուց առաջ,
Երկնքի հոնքին նայիր
Աղունդ փռելուց առաջ,
Մի անգամ քեզ ծառ զգա
Կացինդ սրելուց առաջ:
Քուչակի սիրտ ունեցիր
Հայրեններ գրելուց առաջ:

Համո Սահյանն ամեն ինչ ասել է , մենք ասելիք չունենք …»: