գլխավոր Գլխավոր Հայաստանից Արցախ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Հայաստանից Արցախ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղաբնակների և փախստականների շարասյուները: Արցախի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ-ից:

Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 177 փախստական:

Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսաներեք դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից։