գլխավոր Facebook Թասիբի ճգնաժամ․ Տիգրան Աբրահամյան

Թասիբի ճգնաժամ․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը նախկին Ղուբաթլուի և Զանգելանի (Քաշաթաղի շրջան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածները, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնում է Ադրբեջանին, ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքում, իսկ այդ տարածքները հանձնած իշխանության «քաղաքական դիակներին» օպերատիվ իր պաշտպանության տակ է վերցնում։
 
Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը երկու ամիս առաջ հրապարակային հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից, իսկ հիմա խրոխտ-խրոխտ տեքստեր եք գրում։ Թասիբի ճգնաժամ»: