գլխավոր COVID-19 Ֆրանսիայում Covid-19-ից մահվան դեպքերի թիվն անցել է 70 000-ը. RT

Ֆրանսիայում Covid-19-ից մահվան դեպքերի թիվն անցել է 70 000-ը. RT

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21 406-ով, հայտնում է RT-ն:

Նշվում է, որ այսպիսով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 2 894 347:

Բացի դա, երկրում համավարակի սկզբից ի վեր մահացել է 70 142 մարդ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտնել էր, որ իշխանությունները հունվարի 16-ից երկրում 15 օրով սահմանել են պարետային ժամ: