գլխավոր COVID-19 Դանիայում գրանցվել է «հարավաֆրիկյան» շտամով վարակման առաջին դեպքը

Դանիայում գրանցվել է «հարավաֆրիկյան» շտամով վարակման առաջին դեպքը

Կորոնավիրուսի B.1.351 / 501Y տարբերակով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Դանիայում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Դանիայի պետական ինստիտուտին:

«Դանիայի ինստիտուտը բացահայտել է B.1.351 / 501Y շտամով վարակման դեպք, որն ի սկզբանե գրանցվել է Հարավային Աֆրիկայում», – ասված է զեկույցում:

Նշվում է, որ դեպքը բացահայտվել է երկրի բնակչի՝ Դուբայ կատարած ուղևորությունից հետո: