գլխավոր Գլխավոր 🎥 Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է․ Միքայել Մինասյան

🎥 Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն իր Requiem ֆիլմում սենսացիոն հայտարարություն արեց։ Նրա խոսքով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2000-ականների սկզբում հավաքագրվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Նա աշխատանքներ էր սկսել ԱՄՆ-ում և ուսումնասիրում էր Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրում։ Նա Թուքրիայի հետ պայմանավորվում է, որ պետք է գաղտնի տեղեկություններ փոխանցի Թուրքիայի հատուկ ծառայություններին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքների վերաբերյալ։ Շուտով նրա գործունեությունը հայտնի է դառնում Հայաստանի ԱԱԾ-ին։ Եվ մեր երկրի հատուկ ծառայությունները նրան դարձնում են կրկնակի գործակալ։ Նա խետք է պատմեր մեր ԱԱԾ-ին, թե ում, ինչ է պատմում։ Անգամ իր ընկերների հետ հանդիպումներից։ Շուտով թուրքական հատուկ ծառայությունները նրան խորհուրդ են տալիս համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը Թուքրիայի գործակալ է, ու դա իմանալով հանդերձ, նա նշանակում է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ։ Խորհրդարանական կառավարման երկրի խորհրդարանի նախագահ է Թուրքիայի գործակալը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: