գլխավոր Իրադարձային 🎥 Հանդբոլի ԱԱ․ 130 կգ քաշ ունեցող աֆրիկացին՝ առաջին տուրի հերոս

🎥 Հանդբոլի ԱԱ․ 130 կգ քաշ ունեցող աֆրիկացին՝ առաջին տուրի հերոս

Եգիպտոսում ընթանում է հանդբոլի աշխարհի առանությունը. առաջին փուլն ավարտված է, յուրաքանչյուր թիմ մեկ հանդիպում է անցկացրել: Ռուսաստանցի հանդբոլիստները, ինչպես ավելի վաղ նշել էինք, աշխարհի գավաթի խաղարկությունում խաղում են չեզոք կարգավիճակով (առանց դրոշի, ազգային խորհրդանիշների և «Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի ազգային հավաքական» անվամբ:

Բայց առաջին տուրի գլխավոր իրադարձությունը դա չէր։ Ուրբաթ օրը բոլորին գերեց Արգենտինա – ԴՀ Կոնգո հանդիպումը: Պատմական խաղ Կոնգոյի համար, ով իր նորամուտը նշեց Աշխարհի գավաթում։Հանդիպման գլխավոր հերոսը Գոտիե Մվումբին էր, չնայած նրա թիմը պարտվել էր (22:28):

Աֆրիկացի հանդբոլիստը 26 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում և խաղում է տեղի սիրողական թիմերից մեկում։ ԱԱ-ի առաջին խաղում նա գերազանց իրեն դրսևորեց․ 4 նետում՝ 4 գոլ։

Առաջնության պաշտոնական կայքում նշվում է Մվումբիի հասակը և քաշը. 176 սմ և 89 կգ, սակայն հեռարձակման ընթացքում ցուցադրվել են սկզբունքորեն տարբեր տվյալներ (192 սմ և 110 կգ): Կարծես թե այս ամենը մի փոքր հնացած տեղեկատվություն է. La nacion- ի արգենտինական հրատարակությունը հայտնում է, որ այժմ Մվումբիի քաշը 130 կգ է.

1-ին տուրի բոլոր արդյունքները

Եգիպտոս – Չիլի 35: 29
Բելառուս – Ռուսաստան 32: 32
Ավստրիա – Շվեյցարիա 25: 28
Ալժիր – Մարոկկո 24:23
Սլովենիա-Հարավային Կորեա 51: 29
Նորվեգիա – Ֆրանսիա 24: 28
Պորտուգալիա – Իսլանդիա 25: 23
Շվեդիա – Հյուսիսային Մակեդոնիա 32: 20
Քաթար – Անգոլա 30: 25
Գերմանիա – Ուրուգվայ 43: 14
Իսպանիա – Բրազիլիա 29: 29
Խորվաթիա – Ճապոնիա 29: 29
Արգենտինա – ԴՀ Կոնգո 28: 22
Հունգարիա – Կաբո-Վերդե 34: 27
Դանիա – Բահրեյն 34: 20