գլխավոր Իրադարձային Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման....

Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և  առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Լուծվող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-ասաց նա և նշեց, որ պետք է նաև հարաբերությունները կարգավորվի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ:

«Պետական ապարատի քայքայումը պետք է կանխել, մեր երկրին սպասում է սոցիալ- տնտեսական աղետ»,-ասաց նա և ներկայացրեց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: