գլխավոր Իրադարձային Աժ-ում քննարկվել է գերիների վերադարձի հարցը

Աժ-ում քննարկվել է գերիների վերադարձի հարցը

Ազգային ժողովում կայացել է «Իմ քայլից» վերջերս դուրս եկած պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: