գլխավոր Քաղաքականություն Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիներին բոմժեր անվանելու մասին

Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիներին բոմժեր անվանելու մասին

Պարզվեց՝ մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է՝ շարժումն իր դիրքորոշումները պետք է բացատրի ժողովրդին։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպումից հետո ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով շարժման մարզային այցելություններին։

Անդրադառնալով Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիների մասին կոշտ արտահայտվելուն, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես ընդհանրապես մեքենայից դուրս չեմ եկել, պատուհաններն էլ փակ են եղել»։

Դիտարկմանը, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ ճանապարհը փակած մարդկանց անվանել է բոմժեր, Վազգեն Մանուկյանը նշեց․ «Հա ասել եմ։ Ինչ ասել եմ, ասել եմ»։

Աղբյուր` Փաստինֆո