
Mediaport տելեգրամյան ալիքը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե Ռազմական ոստիկանությունը հաջորդ ամիս կես աշխատավարձ է ստանալու։ Պատճառաբանել են, թե՝ բյուջում փող չկա։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ ՊՆ-ի գրության մեջ նշված է եղել, որ խնդիրը վերաբերում է միայն հաջորդ ամսվան, իսկ հետագայի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
ՊՆ-ից Onnet.am-ի հետ զրույցում ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանն ըստ էության ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը։
«Իմաստը ո՞րն է աշխատավարձի կեսը տալու։ Չգիտեմ՝ այդպիսի բան կա, թե՝ ոչ։ Դիմեք, գրավոր կպատասխանենք»,- ասել է նա։
Կսպասենք գրավոր պարզաբանմանը։