գլխավոր Գլխավոր Ովքե՞ր զենք կրելու իրավունք կստանան

Ովքե՞ր զենք կրելու իրավունք կստանան

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները զենք կրելու և օգտագործելու իրավունք կստանան։ Տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Օրենքի մշակումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ», – ասաց Գասպարյանը:

Առաջին հերթին զենք կտրվի ՊԵԿ այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են մաքսանենգության դեմ պայքարով։

Գասպարյանը նշեց, որ կառավարության որոշմամբ որոշվելու է պաշտոնատար անձանց կոնկրետ ցուցակ և այն զինատեսակները, որոնք նրանք օգտագործելու իրավունք կունենան։ Նա ասաց, որ ՊԵԿ աշխատակիցներն արդեն դասընթացներ անցնում են` զենք կրելու համար։