գլխավոր Իրադարձային Դոնալդ Թրամփի որդին կհարցաքննվի

Դոնալդ Թրամփի որդին կհարցաքննվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն՝ Դոնալդ Թրամփ-կրտսերին կհարցաքննեն Կուլումբիայի շրջանի գլխավոր դատախազությունում։ Հարցաքննությունը կիրականացվի ԱՄՆ գործող նախագահի՝ 2016 թվականի երդմնակալության արարողության համար ստեղծված կոմիտեի կողմից միջոցների վատնման հետ կապված գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Հայցը ներկայացվել է 2020 թվականի հունվարին։

Հատկապես դատախազությանը հետաքրքրում է այն, որ երդմնակալության արարողության կազմակերպման գործում ներգրավված է եղել գործող նախագահին պատկանող հյուրանոցը, որտեղ գները եղել են շուկայում առկա գներից բավական բարձր։ Հյուրանոցում էլ համարները ամրագրվել են Դոնալդ-կրտսերի շրջապատի մարդիկ։

Նշենք, որ ըստ ամերիկյան օրենսդրության, երդմնակալության կոմիտեն համարվում է ոչ առեւտրային կազմակերպություն եւ ազատված է հարկերից։ Հայտնի է նաեւ, որ մեկ միլիոն դոլար վճարվել է պարահանդեսային սրահի վարձակալության համար, հիսուն հազար դոլար՝ ծառայությունների։