գլխավոր Իրադարձային Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին

Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին

ՌԴ-ն ողջունում է հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների մարդասիրական նախաձեռնությունները։ Այդ մասին ուրբաթ օրը ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն կերպ կողջունեինք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին և ընդհանրապես Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը», – ասել Է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան միանշանակ կաջակցի նման մարդասիրական ակցիաներին, «եթե Բաքուն և Երևանը այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեն»: