գլխավոր COVID-19 Ֆրանսիայում հունվարի 16-ից պարետային ժամ կհայտարարվի

Ֆրանսիայում հունվարի 16-ից պարետային ժամ կհայտարարվի

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել հունվարի 16-ից պարետային ժամ մտցնել ամբողջ երկրով մեկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով երկրի վարչապետ Ժան Քասթեքսին:

Պարետային ժամը կսկսվի 18:00-ին և կավարտվի 06:00-ին:

Վարչապետը նշել է, որ այս որոշումը կայացվել է այն բանի պատճառով, որ «վիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ տարածաշրջանում»: