գլխավոր Գլխավոր Քաղաքապետարանը մերժել է բարեգործական բժշկական հիմնադրամին տարածք տրամադրել

Քաղաքապետարանը մերժել է բարեգործական բժշկական հիմնադրամին տարածք տրամադրել

ՀԲԿՀ բարեգործական հիմնադրամը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով իրենց տրամադրել 200 քմ տարածք, աշխատանքը կազմակերպելու համար։ Քաղաքապետարանի արձագանքը զարմացրել է հիմնադրամի տնօրինությանը։ Ընդ որում, արձագանքել է ոչ թե քաղաքապետը, այլ քաղաքապետարանի անշարժ գույքի հարցերով դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Երկու պարբերությամբ նա ներկայացրել է գույքի տրամադրման ու օտարման ընթացակարգը, որը հանդիսանում է քաղաքապետարանի սեփականությունը։  Նաև պատմել են տարատեսակ աճուրդների անցկացման ընթացակարգերը։

Այսինքն քաղաքապետարանը նախընտրում է պատերամի հետևանքով տուժածների օգնություն ցուցաբերող բարեգործական հիմնադրամին օգնելու փոխարեն նրան պատմել տարատեսակ աճուրդների ու գույքի օտարման ընթացակարգերի մասին, իսկ վիրավորները կարող են սպասել։

ՀԲԿՀ-ն (Հայաստանի բժիշկների ու կամավորների հիմնադրամ) հիմնադրամն իր տեսակի մեջ եզակի հիմնադրամ է, որն իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում։ Հինադրամի թիմը զբաղվում է Արցախում և Հայաստանում պատերազմից տուժածներին հումանիտար և բժշկական օգնություն ցուցաբերելով։