գլխավոր Միջազգային Եվրո-2020-ի տոմսերի վաճառքը դադարեցվել է

Եվրո-2020-ի տոմսերի վաճառքը դադարեցվել է

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) դադարեցրել է Եվրո-2020-ի տոմսերի վաճառքը, հայտնում է «Чемпионат.com»-ը ՝ հղում կատարելով Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարի կազմկոմիտեի մամուլի ծառայությանը:

Երկրպագուները, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կկարողանան հետ վերադարձնել դրանք մինչեւ հունվարի 26-ը: Հարկ է նշել, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք հանդիսատեսին կթույլատրվի՞ ներկա գտնվել հանդիպումներին:

Մինչ հոկտեմբերի 1-ը տրված երկրպագուների անձնագրերն անվավեր են համարվում, պետք է նորերը տրվեն: Մրցաշարը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: