գլխավոր Միջազգային Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյում ՝ սրտի առիթմիայի պատճառով, ըստ РИА Новости-ի՝ հինգշաբթի հաղորդել են իտալական լրատվամիջոցները:

Ըստ Ansa-ի, 84-ամյա քաղաքական գործիչը հետազոտվում է, և շուտով կարող է վերադառնալ Իտալիա: Հոսպիտալացման պահին Բեռլուսկոնին գտնվում էր Նիցցայի մերձակայքում գտնվող իր վիլլայում, որտեղ անցած տարի անցկացրել է կարանտինի մեծ մասը:

«Առաջ «Իտալիա» կուսակցության առաջնորդին հոսպիտալացնելու որոշումը կայացրել է նրա անձնական բժիշկը ՝ Ալբերտո Ձանգրիլոն: Նրա խոսքով ՝ երկուշաբթի օրը նա ուղեւորվել է Ֆրանսիայի հարավ ՝ Բեռլուսկոնիի վիճակի վատթարացման պատճառով: